Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

ԻՀԿ-ը ստեղծել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շփման խումբ

ԻՀԿ-ը ստեղծել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շփման խումբ
16.04.2016 | 20:05

Իսլամական համագործակցություն կազմակերպությունը (ԻՀԿ) որոշում է ընդունել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփման խումբ ստեղծել՝ արտգործնախարարների մակարդակով` նշված է Ստամբուլում անցկացված ԻՀԿ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում. «ԻՀԿ-ը կոչ է անում հստակորեն կատարել ՄԱԿ-ի բանաձևերն ու հայկական զորքերն ամբողջովին, անհապաղ ու անխոս դուրս բերել Լեռնային Ղարաբաղի տարածքից։ ԻՀԿ-ը հաստատում է իր աջակցությունն Ադրբեջանին ու նրա ջանքերին, որոնք ուղղված են ՄԱԿ-ի ԳԱ որոշումների շրջանակներում իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելուն»։ Ստամբուլում ԻՀԿ-ի գագաթաժողովից առաջ շփման խմբի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ